Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ա՜յ քեզ համընկնում

Ա՜յ քեզ համընկնում
27.06.2019 | 23:18

Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին հավասարապես դուր չի գալիս ՀՀ-ում ՌԴ դեսպանի հանդիպումները: Եթե Հայաստանում հատկապես մեծ աղմուկ բարձրացավ, երբ Ռոբերտ Քոչարյանի ՌԴ դեսպանի հետ հանդիպեց, ապա Ադրբեջանում շատ ծանր են տարել Սերգեյ Կոպիրկինի և «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ներկայացուցիչների հանդիպումը: Այս առնչությամբ ՌԴ դեսպանատան ներկայացուցչին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ` տեղեկատվությունը ճշտելու համար:


Իհարկե, հայկական և ադրբեջանական կողմերի զայրույթի հիմքն այլ է, բայց երևույթի արտաքին դրսևորումը նույնն է ու կողքից այս ամենը բավական տհաճ է: Փաստորեն, այսօրվա իշխանությունները նույնիսկ տեղ չեն թողնում Ադրբեջանի իշխանությանը քննադատելու, թե ինչ գործ ունեն նրանք մեր երկրում կայացվող հանդիպումների հետ: Պատճառն այն է, որ Հայաստանն ինքն է անձամբ բավական անհեթեթ իրեն պահում ՌԴ դեսպանի հանդիպումների առնչությամբ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ